National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.12.2022
Ոչ թե վարձատրության հավելում է սահմանվում, այլ սահմանված հավելումները նվազեցվում են. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար
1 / 3

2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրանում է եւ դառնում 75.000 դրամ: Բյուջեի նախագծով ամրագրվել է նաեւ, որ բազային աշխատավարձը պետք է դառնա 83.200 դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ բազային աշխատավարձը պետք է լինի նվազագույն ամսական անվանական աշխատավարձի 80-110 տոկոսը: «Նույնաբովանդակ գործառույթներ իրականացնող պաշտոնների միջեւ վարձատրության խզումը որպեսզի շատ չմեծանա, նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկայնություն եւ մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց համար 2020 թ. սահմանված հավելումները բազային աշխատավարձի բարձրացման չափով նվազեցնել»,-պարզաբանել է Վաչե Քալաշյանը:

ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորների համար սահմանված 80 տոկոս հավելումը կդառնա 70 տոկոս, Հակակոռուպցիոն դատարանի դատավորի դեպքում 70 տոկոսը կդառնա 60, Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60 տոկոսից կդառնան 55: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների եւ կոմիտեի ծառայողների 100 տոկոսի չափով հավելումը կդառնա 92 տոկոս:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2023 թ. հունվարի 1-ից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հարցին ի պատասխան` Վաչե Քալաշյանը պարզաբանել է, որ բազային եւ նվազագույն աշխատավարձի աճի տեմպերով պայմանավորված՝ պարբերաբար, գուցե, անհրաժեշտ կլինի անդրադառնալ այս խնդիրներին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը հանրությանը եւս մեկ անգամ իրազեկել է՝ արդարացի վարձատրության, համադրելի պաշտոններ զբաղեցնող անձանց համարժեք վարձատրության եւ սանդղակների համադրելիության պահպանության սկզբունքներով պայմանավորված է Կառավարությունն այս նախաձեռնությունը ներկայացրել: «Ոչ թե հավելում է սահմանվում, այլ սահմանված հավելումները նվազեցվում են»,-նշել է նա:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են առաջին ընթերցմամբ եւ արժանացել հանձնաժողովի հավանությանը:


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am